ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Լույս է տեսել Գորբաչովի ինքնակենսագրական գիրքը

Լույս է տեսել Գորբաչովի ինքնակենսագրական գիրքը
13.03.2013 | 11:46

Բեռլինում երեկ տեղի է ունեցել խորհրդային և ռուս քաղաքական գործիչ Միխայիլ Գորբաչովի ինքնակենսագրական գրքի շնորհանդեսը։ Այն վերնագրված է՝ «Ամեն ինչ իր ժամանակն ունի. իմ կյանքը»։ Միջոցառմանը հեղինակից բացի, ներկա էին Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախկին նախագահ ֆոն Վայցզեկերը և Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության նախարարների խորհրդի նախկին նախագահ Լոթար դե Մեզերը։
Գրքում ԽՍՀՄ նախկին նախագահը պատմում է իր պատանեկության, ուսանողական տարիների, քաղաքական կարիերայի մասին։ Մանրամասներ է ներկայացնում Չեռնոբիլի ատոմակայանի վթարի, ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինի հետ հարաբերությունների, 1991թ. օգոստոսյան իրադարձությունների վերաբերյալ։ Սակայն 550 էջանոց աշխատության մեջ կարմիր թելով անցնում է նրա սիրո պատմությունը կնոջ՝ Ռաիսա Մաքսիմովնայի հետ։ «Իմ առաջին սերը կինս է, երկրորդը՝ քաղաքականությունը»,- շնորհանդեսին հայտարարել է հեղինակը։

Դիտվել է՝ 1496

Մեկնաբանություններ