Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Պետական հեղաշրջում՝ Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում

Պետական հեղաշրջում՝ Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում
24.03.2013 | 15:22

Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում (ԿԱՀ) ապստամբները գրավել են նախագահի նստավայրը և փնտրում են նախագահ Ֆրանսուա Բոզիզեին։ Լրատվամիջոցները հայտնում են, որ Բոզիզեն փախուստի է դիմել, ըստ որոշ լուրերի՝ դեպի Կոնգո։ Ապստամբները հայտնել են, որ ցանկանում են գրավել հեռուստառադիո աշտարակն ու իրենց հաղթանակի մասին հայտարարել են ամբողջ հանրապետության տարածքով:

Ֆրանսիան պահանջել է աֆրիկյան այս պետության հարցով անհապաղ գումարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ։ Հիշեցնենք, որ մինչև 1960 թվականը ԿԱՀ-ի տարածքը համարվել է Ֆրանսիայի գաղութ։ Այն անկախությունից հետո երկար տարիներ գտնվել է քաղաքացիական պատերազմների մեջ: 1960-ից մինչև օրս այստեղ մի քանի անգամ կատարվել են պետական հեղաշրջումներ, սակայն ոչ մի իշխանություն չի իրականացրել խոստացված բարեփոխումները:

Դիտվել է՝ 1352

Մեկնաբանություններ