Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

«Կովկաս. Շինարարություն և EXPO» 10

«Կովկաս. Շինարարություն և EXPO» 10
29.03.2013 | 14:52

Երևանում այսօր տեղի ունեցավ «Կովկաս. Շինարարություն և EXPO» 10-րդ ցուցահանդեսի պաշտոնական բացումը, որին ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, այլք:
Տիգրան Դավթյանն իր խոսքում նշեց, որ նմանատիպ ցուցահանդեսները հնարավորություն են ընձեռում հանրությանը, գործարար աշխարհին ներկայացնելու արտադրության ոլորտի նորույթները, ինչպես նաև հարթակն օգտագործել քննարկումների համար, որը կօգնի նոր գործընկերներ և շուկաներ գտնելու հարցում: Նա ասաց նաև, որ նմանատիպ ցուցահանդեսները նպաստում են արտահանման ծավալների մեծացմանը:
Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն էլ հիշեցրեց, որ սա 10-րդ ցուցահանդեսն է, ինչն ուրախալի փաստ է: Նա հույս հայտնեց, որ կառավարությունը կաջակցի իր համապատասխան գործիքակազմով, որպեսզի շինարարության ոլորտը զարգանա:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը և մյուս պաշտոնյաները շրջեցին ցուցահանդեսով, ծանոթացան ներկայացված արտադրանքին:

Դիտվել է՝ 2104

Մեկնաբանություններ