Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Հռոմի պապը համառում է

Հռոմի պապը համառում է
31.03.2013 | 18:20

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Առաքելական պալատ` պապական հարկաբաժին, դեռ չի շտապում: Առաքելական պալատը, որ ներկա տեսքի են բերել հարյուրամյակների ընթացքում Միքելանջելոն, Ռաֆայելը, Բրամանտեն, Բերնինին, ավանդաբար պապական գահանիստն է, սակայն Ֆրանցիսկոսը գերադասում է հյուրանոցը: Սուրբ Աթոռի Մամուլի ծառայության ղեկավար Ֆեդերիկո Լոմբարդին հաստատել է, որ անհրաժեշտ բարենորոգումը պապական գահաբաժնում ավարտվել է, իսկ պապը շարունակում է բնակվել սուրբ Մարֆայի տանը` Վատիկանում գտնվող հյուրանոցում, ուր իջևանել էր, երբ դեռ կարդինալ էր: Այնուամենայնիվ, Ֆրանցիսկը ամեն օր գալիս է Առաքելական պալատ` աշխատանքի:

Դիտվել է՝ 1250

Մեկնաբանություններ