ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

ՀԱՄԱՍ-ը մտադիր է արգելել տղաների և աղջիկների համատեղ ուսումը

ՀԱՄԱՍ-ը մտադիր է արգելել տղաների և աղջիկների համատեղ ուսումը
02.04.2013 | 11:56

Արմատական իսլամիստական ՀԱՄԱՍ խմբավորումը, որ ղեկավարում է Գազայի հատվածը, մտադիր է օրենսդրորեն արգելել դպրոցներում 9 տարեկանից բարձր աղջիկների ու տղաների համատեղ ուսումը։ BBC-ի թղթակցի կարծիքով՝ այս օրենքի ընդունման նպատակներից է ընդգծել, որ ՀԱՄԱՍ-ն ունի իսլամիստական արմատներ։
Գազայի հատվածի դպրոցների մեծ մասը ղեկավարվում է կա՜մ ՀԱՄԱՍ-ի, կա՜մ ՄԱԿ-ի կողմից։ Գործնականում դպրոցներում արդեն իսկ գործում է առանձին ուսուցման կարգը։ Սակայն կան որոշ անկախ և մասնավոր կրթօջախներ, որտեղ աղջիկներն ու տղաները, այնուամենայնիվ, կրթություն են ստանում միասին։ Օրենքի ընդունումից հետո վերջիններս չեն կարող շարունակել նույն կերպ աշխատել

Դիտվել է՝ 1554

Մեկնաբանություններ