Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Իսկ ուրիշ ի՞նչ պիտի ասեր

Իսկ ուրիշ ի՞նչ պիտի ասեր
12.04.2013 | 11:37

Անդրադառնալով ԱՄՆ-ի Մեն նահանգի խորհրդարանում ԼՂՀ-ի ճանաչման բանաձևի ընդունմանը` Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը ասել է. «Դա միայն կարող է վնաս հասցնել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Այդ ամենի ետևում կանգնած է ԱՄՆ-ի հայկական համայնքը. նրանք կոչ են անում ճանաչել ԼեռնայինՂարաբաղի անկախությունը, սակայն այդ մոտեցումը չի կարող նպաստել հակամարտության կարգավորմանը: Նրանք այդկերպ ցանկանում են տպավորություն ստեղծել, թե ինչ-որ մեկը ցանկանում է ճանաչել անկախությունը»:

Դիտվել է՝ 1229

Մեկնաբանություններ