Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
16.04.2013 | 01:21

Լսեցե՛ք սա, Հակոբի՛ տան առաջնորդներ և Իսրայելի՛ տան մնացորդներ, որ անարգում եք իրավունքը և շեղում եք բոլոր ուղիղ ընթացողներին, որ Սիոնը կառուցում եք արյան վրա և Երուսաղեմը` անիրավության։ Նրա առաջնորդները կաշառքներով էին դատում, նրա քահանաները վարձով էին պատասխան տալիս, նրա մարգարեները արծաթով էին գուշակություններ անում և Տիրոջն էին ապավինում ու ասում. «Արդարև, Տերը մեզ հետ չէ՞. ո՛չ, մեզ վրա չարիք չի գա»։ Դրա համար Սիոնը ձեր պատճառով պիտի հերկվի արորով, Երուսաղեմը պիտի դառնա ինչպես մրգապահների տաղավար, և Տիրոջ տաճարի լեռը` մայրիների անտառ։
Միքիայի մարգարեությունը, 3. 9-12

Դիտվել է՝ 2309

Մեկնաբանություններ