ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Նաբիլ Ալ Արաբիի հրաժարականը

Նաբիլ Ալ Արաբիի հրաժարականը
17.04.2013 | 12:33

Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ Ալ Արաբին հրաժարական է տվել` հաղորդել է լիբանանյան Ալ Մայադին հեռուստաալիքը: Նաբիլ Ալ Արաբին նաև Եգիպտոսի արտաքին գործերի նախարարն է, բայց պաշտոնական որևէ հաղորդագրություն եգիպտական կողմից չի հնչել: Առավել վաղ եգիպտական «Ալ Յաում աս Սաբիա» գործակալությունը հաղորդել է, որ երեկոյան նախարարը Կահիրե է վերադարձել Բեռլինից, որտեղ քննարել է սիրիական ճգնաժամը և պաղեստինյան դոսյեն Գերմանիայի արտաքին գործերի նախարար Գիդո Վեստերվելիի հետ:

Դիտվել է՝ 1317

Մեկնաբանություններ