ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Սև գնդապետների նոստալգիան

Սև գնդապետների նոստալգիան
24.04.2013 | 23:13

Հունաստանում ռազմական բռնապետության հաստատման 46-ամյակի առիթով Metron Analysis-ի անցկացրած հարցումը վկայում է, որ Արժույթի միջազգային հիմնադրամից և Եվրամիությունից ֆինանսական կախման մեջ գտնվող, 30 տոկոս գործազրկություն, ինքնասպանությունների ու բռնությունների աճ ունեցող հույների մեկ երրորդը գտնում է, որ եթե 1967-1974 թթ. երկիրը կառավարած ռազմական խունտան մնար իշխանության, տնտեսական ճգնաժամի հետևանքներն ավելի արագ կհաղթահարվեին: Սև գնդապետների նոստալգիայի պատճառը գործող կառավարության նկատմամբ անվստահությունն է` խորհրդարանական ընտրություններում պահպանողականներին ձայն տված հույները չեն հավատում, որ Անտոնիս Սամարասի լառավարությունը կկասեցնի կենսամակարդակի անկումը:

Դիտվել է՝ 1233

Մեկնաբանություններ