ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Ընդօրինակման արժանի

Ընդօրինակման արժանի
08.05.2013 | 11:51

Բիզնես դաշտին անհրաժեշտ է ընդօրինակման արժանի, հաջող տնտեսավարման փորձ: Նման փորձի որոնումներում տնտղեցինք 2013 թ. առաջին եռամսյակի հազար խոշոր հարկատուների ցուցակը: Անմիջապես աչքի զարնեցին «Գրանդ Հոլդինգի» կազմի մեջ մտնող ձեռնարկությունները, և ահա թե ինչու: Առաջինը` դրանք հայրենական արտադրության ձեռնարկություններ են: Երկրորդ` այդ ձեռնարկություններն ապահովում են մեծ քանակությամբ աշխատատեղեր` ավելի քան 6 300: Հանքահումքային արդյունաբերությունը չհաշված, սա ամենախոշոր արտադրական ձեռնարկությունն է: Երրորդ` այդ ձեռնարկությունները տեղական արտադրանքի խոշոր արտահանողներ են, և արտահանման ծավալները շարունակում են աճել մեծ թափով: Ավելացնենք նաև, որ «Գրանդ Հոլդինգի» ձեռնարկություններն իրենց վճարած հարկերով այդ ցուցակում զբաղեցնում են երկրորդ տեղը:
Արտահանում, մեծ քանակությամբ աշխատատեղեր, տեղական արտադրություն, հարկային մեծ մուտքեր. ահա այն հատկությունները որոնցով պետք է օժտված լինի օրինակելի ձեռնարկությունը Հայաստանում: «Գրանդ Հոլդինգի» դեպքում այս բոլոր հատկությունները համատեղվում են: Նման ձեռնարկություններն են, որ լոկոմոտիվի դեր են կատարում ողջ տնտեսության համար:

Դիտվել է՝ 1983

Մեկնաբանություններ