ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Գվատեմալայի նախկին նախագահը մեղադրվում է ցեղասպանության համար

Գվատեմալայի նախկին նախագահը մեղադրվում է ցեղասպանության համար
10.05.2013 | 14:28

Գվատեմալայի նախկին նախագահ Էֆրաին Ռիոս Մոնտը հերքել է ցեղասպանության համար իրեն առաջադրված մեղադրանքը։ Ռիոս Մոնտին մեղադրում են մարդկության դեմ գործած հանցագործության և 1980-ականների սկզբին ավելի քան 1500 հնդկացիների սպանելու համար։

87-ամյա գեներալը հայտարարել է, որ ինքը երբեք մտադրություն կամ նպատակ չի ունեցել ոչնչացնել որևէ ազգային կամ էթնիկ խմբավորման։ Նախկին նախագահի դատավճիռը կկայացվի առաջիկա օրերին։

Դիտվել է՝ 1046

Մեկնաբանություններ