Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Եգիպտոսի վիզան 10 դոլարով կթանկանա

Եգիպտոսի վիզան 10 դոլարով կթանկանա
18.05.2013 | 11:42

Եգիպտոսը նոյեմբերի 1-ից սահմանի վրա 10 դոլարով կբարձրացնի տուրիստների մուտքի թույլտվության գինը։ Եթե նախկինում վիզան արժեր 15 դոլար, ապա նոյեմբերի 1-ից այն կազմելու է 25 դոլար։ Այդ մասին երեկ հայտնել է Եգիպտոսի տուրիզմի նախարար Հաշիմ Զաազուն։ Ըստ նրա՝ դա արվում է մի նպատակով, որպեսզի միավորվի համակարգը։ Եգիպտոսի հյուպատոսարաններում զբոսաշրջիկները մուծում են 25 դոլար և տրամադրում փաստաթղթեր, իսկ սահմանին վճարում են 15 դոլար և մուտք են գործում երկիր առանց որևէ փաստաթղթի։ Այս նոր որոշումը մեկ ընդհանուր տեսքի կբերի վիզային համակարգը. բոլոր այցելուները Եգիպտոս մուտք գործելու համար կվճարեն 25 դոլար։

Դիտվել է՝ 1041

Մեկնաբանություններ