ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Նախագահի երեք թեկնածու Վրաստանում

Նախագահի երեք թեկնածու Վրաստանում
23.05.2013 | 21:55

Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեն «Համազգային ժողով» հասարակական-քաղաքական ֆորումի նախաձեռնությամբ, կառաջադրվի նախագահի թեկնածու: Ֆորումը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Այժմ, ինչպես երբեք, մեր երկիրը կարիք ունի փորձառու քաղաքական գործչի, նախագահի, որն ունի սկզբունքներ և միջազգային հեղինակություն…Վրաստանն առաջին հերթին ունի այնպիսի նախագահի կարիք, որը հաշվետու կլինի վրացի ժողովրդի առաջ։ Մենք ակնկալում ենք, որ Վրաստանում մրցակցային և արդար ընտրություններ տեղի կունենան»: Վրաստանի գործող նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի ղեկավարած «Միացյալ ազգային շարժումը» նախագահի թեկնածու է առաջադրել նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիին, ով օրերս կալանավորվել է: «Վրացական երազանքը» վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի նախաձեռնությամբ` նախագահ է առաջադրել կրթության նախարարին:

Դիտվել է՝ 1117

Մեկնաբանություններ