ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Անկարգություններ՝ Փարիզում

Անկարգություններ՝ Փարիզում
27.05.2013 | 18:42

Ավելի քան 350 մարդ է ձերբակալվել Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նույնասեռ ամուսնությունների դեմ անցկացված հանրահավաքից հետո բռնկված անկարգությունների հետևանքով։ 36 մարդ ստացել է վնասվածքներ։
Ոստիկանության տվյալներով՝ համասեռամոլների ամուսնության դեմ կիրակնօրյա ակցիային մասնակցել է ավելի քան 150 հազար մարդ։ Կազմակերպիչների տվյալներով՝ այդ թիվը հասել է 1 միլիոնի։

Դիտվել է՝ 1050

Մեկնաբանություններ