Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Տղաները լաց են լինում

Տղաները լաց են լինում
28.05.2013 | 16:24

Իսպանիայի առաջնության հերթական տուրում «Դեպորտվոյի» նկատմամբ տարած հաղթանակում (3:1) գործուն մասնակցություն է ունեցել «Մալագայի» երիտասարդ ֆուտբոլիստ Իսկոն, ով խաղավարտից հետո արցունքն աչքերին է հեռացել մարզադաշտից` հասկացնել տալով, որ հարազատ թիմի կազմում դա իր վերջին հանդիպումն էր: Տեղեկացնենք, որ նրանով, մասնավորապես, հետաքրքրված են Մադրիդի «Ռեալը», «Մանչեստր Սիթին», «Մոնակոն»: «Ֆլամենգոյի» հետ խաղում (0:0) արցունքն աչքերին է եղել եւ բրազիլական «Սանթոսի» աստղ Նեյմարը. նա տեղափոխվում է «Բարսելոն»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2080

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ