ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Ասադը սպառնում է Իսրայելին

Ասադը սպառնում է Իսրայելին
31.05.2013 | 11:41

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Իսրայելին նախազգուշացրել է, որ Սիրիայի ուղղությամբ ցանկացած օդային հարվածի կրկնվելու դեպքում կհետևի համարժեք պատասխանը։ Հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում Ասադը հայտարարել է, որ Սիրայիում աճում է Գոլանի բարձունքներում Իսրայելի դեմ ռազմական գործողությունների ճակատ բացելու հզոր ազգային ձգտումը։ Սիրիայի նախագահը նաև հասկացնել է տվել, որ Դամասկոսը Ռուսաստանի Դաշնությունից ստացել է C-300 զենիթահրթիռային համալիր։
Ավելի վաղ Իսրայելը հայտարարել էր, որ այդ համալիրի ձեռքբերումը Սիրիայի կողմից լրջորեն սպառնում է իր անվտանգությանը։

Դիտվել է՝ 999

Մեկնաբանություններ