Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Նվազել են բենզինի և դիզելային վառելիքի գները

Նվազել են բենզինի և դիզելային վառելիքի գները
02.06.2013 | 13:27

Ոչ պարենային ապրանքների շուկայում 2013-ի մայիսին գրանցվել է 0.1 գնաճ: Կահույքի գները նշված ժամանակահատվածում աճել են 0.1%-ով, շինանյութերինը`0.1%-ով, տեքստիլեղենինը`0.3%-ով, ոսկերչական ապրանքներինը` 0.3%-ով, դեղամիջոցներինը`0.5%-ով, խոհանոցային սպասքինը`0.7%-ով, կոշկեղենինը` 2.1%-ով, կենցաղային էլեկտրաապրանքներինը`2.1%-ով:

Դրան զուգահեռ նվազել են բենզինի և դիզելային վառելիքի գները`0.5%-ով: Մայիսին, 2012-ի համեմատ, բենզինի գինը նվազել է 2.0%-ով, իսկ դիզելային վառելիքի գծով գրանցվել է 3.3% գնաճ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2514

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ