ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Փենսիլվանիայում բազմահարկ շենք է փլուզվել

Փենսիլվանիայում բազմահարկ շենք է փլուզվել
06.06.2013 | 11:32

Ֆիլադելֆիայում՝ ԱՄՆ հյուսիս-արևելքի Փենսիլվանիա նահանգի ամենախոշոր քաղաքում փլուզվել է բարձրահարկ շենք։ 12 մարդ՝ ծանր վնասվածքներով, դուրս է բերվել փլատակների տակից և տեղափոխվել հիվանդանոց։ Ենթադրվում է, որ ևս 2 մարդ մնում է փլատակների տակ։ Աղետի վայրում աշխատում են հարյուրավոր փրկարարներ։ Դեպքը տեղի է ունեցել հարևանությամբ գտնվող շենքի ապամոնտաժման ժամանակ։

Դիտվել է՝ 1042

Մեկնաբանություններ