ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Իլհամ Ալիևը կառաջադրվի նախագահական ընտրություններում

Իլհամ Ալիևը կառաջադրվի նախագահական ընտրություններում
08.06.2013 | 18:10

Ադրբեջանի կառավարող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը երեկ Բաքվում կայացած իր 5-րդ համագումարում որոշում է ընդունել որպես նախագահի թեկնածու առաջադրել գործող նախագահ Իլհամ Ալիևին։ Երկրի ղեկավարի ընտրություններ Ադրբեջանում տեղի կունենան այս տարվա հոկտեմբերին։

Համագումարում քննարկվել են նաև կազմակերպչական հարցեր, ընտրվել են 90 անդամից կազմված նոր քաղխորհուրդ, կառավարող խորհուրդ՝ բաղկացած 21 անդամից, ինչպես նաև՝ վերահսկիչ հանձնաժողով։ Կուսակցությունն ընտրել է 4 փոխնախագահ։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Միլի մեջլիսի պատգամավոր, «Ենի Ազերբայջանի» ներկայացուցիչ Սիյավուշ Նովրուզովը։

Կուսակցության փոխնախագահի պաշտոնում ընտրվել է նաև Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան։

Նշենք, որ 2003 թվականից «Ենի Ազերբայջան» կուսակցությունը ղեկավարում է գործող նախագահ Իլհամ Ալիևը։

Դիտվել է՝ 996

Մեկնաբանություններ