ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Մեկօրյա սենսացիա` ադրբեջանական կատարմամբ

Մեկօրյա սենսացիա` ադրբեջանական կատարմամբ
11.06.2013 | 14:41

Ադրբեջանի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի աշխատակից Ռովշան Իբրահիմովը մեկնաբանել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլաևի հայտարարությունը` «Եթե Հայաստանը գազ մատակարարելու հարցով դիմի մեզ, մենք կարող ենք օգնել»: Իբրահիմովն ասել է, որ առաջարկը ունի նախապայմաններ. «Ադրբեջանը մշտապես հայտարարել է, որ եթե ղարաբաղյան հարցը կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում, մենք պատրաստ կլինենք համագործակցել Հայաստանի հետ և լուրջ ներդրումներ կատարել Լեռնային Ղարաբաղում: SOCAR-ի նախագահի հայտարարությունը պարզապես հստակ օրինակ էր, թե Ադրբեջանը ինչ ոլորտում և ինչպես կկարողանա համագործակցել Հայաստանի հետ և ինչ կարող է այս պահին առաջարկել այդ երկրին»:

Դիտվել է՝ 867

Մեկնաբանություններ