ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

«Ախր էնպես չպիտի լինի, որ օլիգարխներն ինչ ուզեն անեն այս քաղաքում»

«Ախր էնպես չպիտի լինի, որ օլիգարխներն ինչ ուզեն անեն այս քաղաքում»
14.06.2013 | 18:06

«Ես հիմա ոչ մի բանի վրա չեմ զարմանում, եթե ԱԳՆ շենքը կարող են հյուրանոց դարձնել, Ազգային պատկերասրահի շենքն էլ կարող են օբյեկտի վերածել: Ախր էնպես չպիտի լինի, որ օլիգարխներն ինչ ուզեն՝ անեն այս քաղաքում, սա նաև մեր քաղաքն է»,-«Ֆորում» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց քանդակագործ Լևոն ԹՈՔՄԱՋՅԱՆԸ` հավելելով, որ եղել է աշխարհի շատ երկրներում, բայց նման բան ոչ մի տեղ չի տեսել:

Նրա խոսքով, չնայած այդ ամենին` լավ բաներ ևս կան: ՈՒրախալի ու զարմանալի փաստ է, որ Փակ շուկայի տարածքում սկսեցին ապամոնտաժման աշխատանքները. «Հստակ երևում է, որ Տարոն Մարգարյանը ուզում է Երևանը Երևան դարձնել, հենց թեկուզ այն նստարանները: Մեծերի արձանները քաղաքում ևս շատ լավ գաղափար է, ամեն դեպքում հաճելի է...Փոքր բան է, բայց էնքան եմ լսել, որ մարդիկ գոհ են»:

Անդրադառնալով Հանրապետության հրապարակի արդիականացման խնդրին, Լ.Թոքմաջյանը նշեց, որ նա ունեցել է մտահղացում`ստեղծելու Անահիտ աստվածուհու արձանը, բայց հրաժարվել է այդ մտքից, քանի որ «Հրապարակը պետք է բաց մնա: Գոնե առաջիկա հիսուն տարում այնտեղ ոչինչ չպետք է լինի, այդպես ավելի գեղեցիկ է»:

Ինչ վերաբերում է օրեցօր «անհետացող» (քանդվող) ճարտարապետական կառույցներին, արվեստագետը ցավ հայտնեց. «Երբ որ գնում եմ մեր հին փողոցը, մի կամար կար, ասում էի, Աստված իմ, կա՞ այսպիսի քաղաք աշխարհում, որ նման քանդակ լինի: Բայց քանդեցին ու սրտի ցավով եմ տեսնում դա: Էլ ինչո՞վ է հին Երևան, եթե հին շենքերը չկան: Հռոմն էլ է հին, բայց դա երևում է: Երևանի կենտրոնում էլ հին բան չկա, ես դեմ չեմ, որ քանդվող, անպետք կառույցները վերականգնվեն, վերակառուցվեն, բայց հրաշալի շենքեր են քանդում՝ Դատախազության շենքը, Սևան հյուրանոցը... ի՞նչ արեցին այդ շենքների հետ: Անընդհատ կենտրոնում ինչ-որ բան են անում: Ծայրամասերից մարդիկ հասնում են կենտրոն ու մնում շվարած, այդպես չի լինում»,-մտահոգվեց քանդակագործը, ում կարծիքով` վատը` իհարկե, պետք է քանդվի, բայց լավն էլ պետք է պահպանվի:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1476

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ