ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Դամասկոսը հերքում է քիմիական զենքի օգտագործումը

Դամասկոսը հերքում է քիմիական զենքի օգտագործումը
15.06.2013 | 12:41

Սիրիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, որով հերքում է իշխանությունների կողմից ապստամբների դեմ քիմիական զենքի կիրառման մասին տեղեկությունը։ Նշենք, որ այս փաստը պատճառ է դարձել, որպեսզի ԱՄՆ-ն ռազմական օգնություն ցուցաբերի Սիրիայի ընդդիմությանը։ Պաշտոնական Դամասկոսն այս ամենը համարում է էժանագին մարտավարություն։

Դիտվել է՝ 952

Մեկնաբանություններ