ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Մանդելան սկսել է ապաքինվել

Մանդելան սկսել է ապաքինվել
16.06.2013 | 00:30

Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելան, որ արդեն երկու շաբաթ հիվանդանոցում է, ապաքինվում է։ Այդ մասին հայտնել է վերջինիս թոռը։ Մանդելան հոսպիտալացվել է անցած շաբաթ թոքերի վարակի պատճառով։

Չորեքշաբթի երկրի նախագահ Ջեյկոբ Զուման հայտնել էր, որ մի քանի ծանրագույն օրերից հետո Մանդելայի օրգանիզմը սկսել է ավելի լավ արձագանքել բուժմանը։ Տարվա սկզբից ի վեր սա արդեն Մանդելայի երրորդ հոսպիտալացումն է։ Ջեյկոբ Զումայի և բժիշկների խոսքով՝ նրա վիճակը առաջին օրերին շատ ծանր էր։

Դիտվել է՝ 886

Մեկնաբանություններ