Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Մանկական միջազգային ցուցահանդեսի հայ մասնակիցները

Մանկական միջազգային ցուցահանդեսի հայ մասնակիցները
25.06.2013 | 11:46

Մայիսի 29-ից հոկտեմբերի 31-ը Չեխիայի Հանրապետության Լիդիցե քաղաքում անցկացվում է 41-րդ մանկական միջազգային ցուցահանդեսը: Այս տարի ցուցահանդեսը նվիրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության կոնվենցիայի 10-ամյա հոբելյանին և ընդգրկում է ազգային տարազների, արհեստների, գեղջկական պարերի, հարսանեկան և այլ ավանդույթների ու առասպելների թեմաները:

Այս մասին տեղեկացնում են մշակույթի նախարարությունից:
41-րդ մանկական միջազգային ցուցահանդեսին Հայաստանից մասնակցող շնորհալի պատանիները ներկայացնում են իրենց գեղանկարչական, փորագրական, լուսանկարչական և կերամիկական աշխատանքները: Ցուցահանդեսի շրջանակում Հայաստանը ներկայացնող պատանիներից վեցը և Դիլիջանի Շարամբեյանի անվան մանկական գեղարվեստական դպրոցի ներկայացրած նկարների հավաքածուն արժանացել են «Լիդիցեի վարդ» մեդալի: Եվս վեց հայ պատանիներ ստացել են խրախուսական պատվոգրեր:

Դիտվել է՝ 2257

Մեկնաբանություններ