ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Օբաման պայքարում է եղանակային փոփոխությունների դեմ

Օբաման պայքարում է եղանակային փոփոխությունների դեմ
26.06.2013 | 12:02

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է միջոցառումների նոր փաթեթի մասին, որի օգնությամբ ԱՄՆ-ն պատրաստվում է պայքարել եղանակային փոփոխությունների դեմ։ Ծրագիրը նախատեսում է սահմանափակել էլեկտրակայանների արտանետումները և աջակցել էներգետիկ ոլորտում, այսպես կոչված, «կանաչ տեխնոլոգիաների» զարգացմանը։ Այսպիսով՝ Օբաման կատարել է հունվարին՝ երդմնակալության արարողության ընթացքում, կլիմայական փոփոխությունների վերաբերյալ իր խոստումները՝ խոսքից անցնելով գործի։ «Որպես նախագահ, հայր և պարզապես ամերիկացի՝ ես ցանկանում եմ ասել, որ ժամանակն է գործելու»,- ասել է Օբաման։

Դիտվել է՝ 1054

Մեկնաբանություններ