ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

ԵՄ-ն բանակցություններ է սկսում Սերբիայի անդամակցության վերաբերյալ

ԵՄ-ն բանակցություններ է սկսում Սերբիայի անդամակցության վերաբերյալ
28.06.2013 | 23:26

Եվրամիության անդամ երկրների առաջնորդները որոշել են սկսել պաշտոնական բանակցություններ Սերբիայի հետ՝ ԵՄ-ին վերջինիս անդամակցության վերաբերյալ։ Սերբիայի՝ ԵՄ-ին միանալու հայտը երկար ժամանակ առկախված վիճակում էր՝ Կոսովոյի հետ կապված վեճերի պատճառով։ Բանակցությունների պաշտոնական ծրագիրը կհաստատվի մինչև 2014թ. հունվարը։ ԵՄ-ն նաև պատրաստ է սկսել բանակցությունները Կոսովոյի հետ՝ վերջինիս ասոցացված անդամության վերաբերյալ։

Դիտվել է՝ 875

Մեկնաբանություններ