ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Կիմ Չեն Ինը ազատվում է ազգականների՞ց, թե՞ հներից

Կիմ Չեն Ինը ազատվում է ազգականների՞ց, թե՞ հներից
03.07.2013 | 16:54

Կորեայի Աշխատանքային կուսակցության արվեստի հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկվել է Կիմ Օկը` ԿԺԴՀ-ի հանգուցյալ նախագահ Կիմ Չեն Իրի այրին: Աշխատանքը կորցրել է և Օկի հայրը` կուսակցության ֆինանսական հանձնաժողովում: Հարավկորեական լրատվամիջոցները գտնում են, որ պաշտոնանկությունները քաղաքական զտման շրջանակներում են` նոր առաջնորդը ազատվում է հին գվարդիայից: Կիմ Օկը Կիմ Չեն Իրի քարտուղարն էր, նրա երրորդ կնոջ (Կիմ Չեն Ինի մայրը) մահից հետո ամուսնացել է պետության ղեկավարի հետ:

Դիտվել է՝ 1007

Մեկնաբանություններ