Սպասվում է, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլն օգոստոսի 15-16-ը կայցելի Ադրբեջան։ Այդ մասին երեկ հաղորդել է Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Ահմեդ Սեվերը: Գյուլը Բաքվում կմասնակցի թուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի հերթական գագաթնաժողովին: Այցի շրջանակներում Աբդուլլա Գյուլը նաև մի շարք հանդիպումներ կանցկացնի Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ: