Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Մեծ Բրիտանիայում էլ համասեռամոլները կարող են պաշտոնապես ամուսնանալ

Մեծ Բրիտանիայում էլ համասեռամոլները կարող են պաշտոնապես ամուսնանալ
17.07.2013 | 21:01

Մեծ Բրիտանիայում ուժի մեջ է մտել միասեռ զույգերի ամուսնություններն օրինականացնող օրենքը։ Ելիզավետա Երկրորդն այսօր հավանություն է տվել օրինագծին, որը նախապես ընդունվել էր բրիտանական խորհրդարանի ստորին պալատի կողմից։

Ավելի վաղ օրինագծին հավանություն էին տվել բոլոր երեք կուսակցությունների (պահպանողականներ, լեյբորիստներ, լիբերալ-դեմոկրատներ) ներկայացուցիչները։

Սպասվում է, որ առաջին միասեռ ամուսնությունները տեղի կունենան հաջորդ տարվա ամռանը։ Նշենք, որ օրենքը չի տարածվում թագավորության ամբողջ տարածքի վրա։ Այն կգործի միայն Անգլիայում և Ուելսում։

Դիտվել է՝ 2758

Մեկնաբանություններ