Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               

«Ոտքի, Պերճ Զեյթունցյանն է գալիս…ապագայից»

«Ոտքի, Պերճ Զեյթունցյանն է գալիս…ապագայից»
19.07.2013 | 16:28

Հայ անվանի արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, թարգմանիչ ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆԸ 75 տարեկան է:

«Զեյթունցյանի արձակը, պատմավեպերը խորին հետք թողեցին մեր գրականության մեջ, թատերգությունները չեն իջնում թատերական ազդագրերից, իր հրապարակախոսությամբ նա մատը մշտապես դնում է ազգային ցավի վրա, և նրա խոսքը օրենսդրի կարգավիճակ ունի»,- մեզ հետ զրույցում ասաց ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանը, նշելով նաև, որ Զեյթունցյանի անցած ճանապարհը հեշտ ու հաշտ չի եղել, նրա վրա հաճախ են քարեր շպրտել, բայց այդ քարերը, ի վերջո, վերադարձել են հակառակորդների վրա:
«Պերճ Զեյթունցյանն արդեն 60 տարի է իր ներկայությամբ զարդարում է մեր արդի գրականությունը: Իր բազմաշնորհ տաղանդով, իր ստեղծագործությամբ նա կամրջում է մեր ազգի անցյալը, ներկան ու ապագան,- հավելեց ՀԳՄ նախագահը և նշեց, որ Զեյթունցյան մտավորականը, գրողը, մարդն իրավունք է տալիս իր 75- ամյակի առթիվ ասելու. «Ոտքի, Պերճ Զեյթունցյանն է գալիս…ապագայից»:
Զեյթունցյանը ծնվել է Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում: 1948-ին հայրենադարձվել է Հայաստան:
ՀԽՍՀ պետական մրցանակի կրկնակի դափնեկիր է, ԽՍՀՄ գրողների միության անդամ, Հռոմի հասարակական գիտությունների և արվեստների Տիբերինա ակադեմիայի թղթակից անդամ: Արժանացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի, «Հայ արվեստի ասպետ», «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչումների:
Մի շարք գրքերի հեղինակ է` «Ամենատխուր մարդը», «20-րդ դարի լեգենդը», «Մեր թաղի ձայները» և այլն: Նրա պիեսները բեմադրվել են Երևանի տարբեր թատրոններում («Կանգ առ, երկրագունդ», «Ոտքի, դատարանն է գալիս», «Մի նայիր հայելուն»…): «Հայֆիլմ» կինոստուդիան նրա սցենարով նկարահանել է «Երևանյան օրերի խրոնիկա» ֆիլմը:
Պերճ Զեյթունցյանի «ԱՍԱԼԱ-ի դատը Փարիզում» սցենարի հիման վրա 2014-ին բեմ կբարձրանա նոր ներկայացում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2824

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

EGIN -->

Բաժնի բոլոր նորությունները »

«Իրատես» թերթի արխիվից

Թուր­քիան մուտք է գոր­ծել տա­րա­ծաշր­ջան ու Ար­ցա­խից սպառ­նում է և՛ Ի­րա­նին, և՛ Ռու­սաս­տա­նին
Թուր­քիան մուտք է գոր­ծել տա­րա­ծաշր­ջան ու Ար­ցա­խից սպառ­նում է և՛ Ի­րա­նին, և՛ Ռու­սաս­տա­նին

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Իսկ նավակն արդեն խորտակվում է
Իսկ նավակն արդեն խորտակվում է