ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Բելգիայի թագավորը հրաժարվել է գահից

Բելգիայի թագավորը հրաժարվել է գահից
21.07.2013 | 15:12

Բելգիայի թագավոր Ալբերտ 2-րդն այսօր հրաժարվել է գահից՝ հօգուտ իր որդու՝ թագաժառանգ Ֆիլիպի։ 20-ամյա գահակալությունից հետո միապետն ասել է, որ ինքը շատ ծեր է, որպեսզի շարունակի արժանապատվորեն իրականացնել իր գործառույթները։

Նրա խոսքով՝ իր ավագ որդին միանգամայն պատրաստ է գրավել արքայական գահը։ Երեկ Ալբերտ 2-րդն իր վերջին ուղերձում ժողովրդին համախմբման կոչ է արել։

Դիտվել է՝ 961

Մեկնաբանություններ