Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Իտալիայի սևամորթ նախարարի ուղղությամբ բանաններ են նետել

Իտալիայի սևամորթ նախարարի ուղղությամբ բանաններ են նետել
28.07.2013 | 14:55

Հերթական ռասայական սկանդալն է ծագել Իտալիայում։ Հանրահավաքներից մեկում Իտալիայի ինտեգրման նախարար, սևամորթ Սիսիլյա Քիենգեի ուղղությամբ ցուցարարները բանաններ են նետել։ Ավելի վաղ երկրի խորհրդարանի անդամներից մեկը նրան նմանեցրել էր օրանգուտանի։

Ի աջակցություն նախարարի՝ հանդես են եկել կառավարության նրա գործընկերները։ Շրջակա միջավայրի հարցերով նախարար Անդրեա Օրլանդոն Twitter միկրոբլոգում գրել է, որ միջադեպը զայրույթ է առաջացրել իր մոտ։

Դիտվել է՝ 912

Մեկնաբանություններ