Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Ուզում ես վանե՞լ ինքնասպանության միտքը՝ սուրճ խմիր

28.07.2013 | 16:29

Հարվարդի գիտնականները ԱՄՆ-ում լայնամասշտաբ հետազոտություն են անցկացրել, փորձելով պարզել, թե որքան է ինքնասպանության դիմելու ռիսկը այն մարդկանց մոտ, ովքեր կոֆեին պարունակող սուրճ են խմում օրը 2-4 բաժակ և նրանց, ովքեր բացարձակապես սուրճ չեն խմում: Գիտնականների «պեղած» արդյունքները սրճամոլների օգտին է: Սուրճ ըմպող մարդկանց շրջանում մահափորձի դիմելու ռիսկը, չխմողների համեմատ, բավականին ցածր է: Ավելի վաղ իրականացրած հետազոտության արդյունքներով ակնհայտ էր դարձել, որ սուրճ խմող կանանց մոտ նաև դեպրեսիայի «չափաբաժինն» է փոքր: Դժվար է հավատալ, բայց դե գիտնականներն են պնդում, որ սուրճը «փրկում» է ինքնասպանություն գործել ցանկացողների կյանքը:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2296

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ