ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Մոնթե Մելքոնյանին նվիրված ներկայացում` Գյումրիում

Մոնթե Մելքոնյանին նվիրված ներկայացում` Գյումրիում
02.09.2013 | 11:18

Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի148-րդ թատերաշրջանը բացվելու է հոկտեմբերի 22-ին: Սեպտեմբերին տեղի կունենա 6 ներկայացում, իսկ հոկտեմբերին կլինի Նիկոլայ Ծատուրյանի «Ով է հայը» ներկայացման պրեմիերան:

Թատրոնի տնօրեն Գևորգ Խաչատրյանի տեղեկացմամբ` տարեվերջին կմեկնարկի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանին նվիրված նոր ներկայաման բեմադրական աշխատանքները: «Արդեն իսկ աշխատանքեր են տարվում մշակույթի և պաշտպանության նախարարությունների հետ»,- ասաց նա:
Հավելենք, որ նոր խաղաշրջանում Գյումրիի դրամատիկական թատրոնը հյուրախաղեր է ունենալու Երևանում, Գորիսում, Կապանում և Ստեփանակերտում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1831

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ