Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

«Ինչպես աշխարհի շատ բռնակալներ, այդպես էլ մերոնք, սարսափում են ինքնորոշում երևույթից»

«Ինչպես աշխարհի շատ բռնակալներ, այդպես էլ մերոնք, սարսափում են ինքնորոշում երևույթից»
19.09.2013 | 16:28

«Սեպտեմբերի 21-ից բացի, մենք որևէ էական ձեռքբերում չունենք: Սա միակ ձեռքբերումն է, երբ հայ ժողովուրդը ինքնորոշվեց: Այդ օրը մեր ժողովուրդը ցույց տվեց, որ ազգին վերաբերող հարցերում վերջնական պատասխանը պետք է տա ժողովուրդը: Եթե ինքնորոշման օրը անկախության օր համարելը և որպես այդպիսին մեր ժողովրդին պարտադրելը միայն սակավամտություն համարենք, կսխալվենք: Խնդիրը շատ ավելի խոր հիմքեր ունի: Ինչպես աշխարհի բոլոր բռնակալներն ու օրինազանցները, այնպես էլ մերոնք սարսափում են ինքնորոշում երևույթից: Հայերն ինքնորոշման սկզբունքի մասին հիշեցնող ինքնորոշման տո՞ն ունենան: Չէ որ դա կարտամղի Լևոն որոշումը, Ռոբերտ որոշումը, Սերժ որոշումը: ՈՒրեմն, մտածում են այդպիսինրը, եկեք մեկ այլ վեհ գաղափարի հետ կապենք այդ օրը ու մոռացության մատնենք համադարման հանդիսացող ինքնորոշման սկզբունքը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը` խոսելով անկախության 22 տարիների ձեռքբերումների, բացթողումների, ճիշտ ու սխալի մասին, ասաց ԱԻՄ նախագահ Պարույր ՀԱՅՐԻԿՅԱՆԸ: Նրա խոսքով, դեռևս բացառիկ համառությամբ, Սեպտեմբերի 21-ը ոմանք համարում են անկախության օր, մինչդեռ այդ օրը ինքնորոշման օր է: «Երբևէ լսե՞լ եք, որ Անկախության միջոցառումների ժամանակ իմ անունը տան, բայց քառասուն տարի առաջ անկախության հանրաքվեի նախաձեռնողը ես եմ եղել: Իսկ այսօր իշխանության եկածները կարծում են, որ ազգի փոխարեն իրենք պետք է որոշեն: Նրանք հետին նկատառումներով կամ կատարելով ներքին գաղտնի ցանցի հրամանները` խեղաթյուրում են մեր արժեքները»,- ասաց Հայրիկյանը` նշելով, որ այս հարցում (սեպտեմբերի 21-ը ինքնորոշման օր հռչակելու) համաձայնել են քաղաքական շատ ուժեր, սակայն էական առաջընթաց չի եղել:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1891

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ