Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

«Ձեռքներդ հեռու Վրաստանից»

«Ձեռքներդ հեռու Վրաստանից»
29.09.2013 | 13:09

Վրացական Դվանի գյուղում, ուր վերջին շրջանում սահմանային խախտումներ են գրանցվում հարավային օսեթների կողմից, վրացի լրագրողները, ռուսական զորքերի աջակցությամբ, յուրօրինակ ակցիա են մտահղացել: Նրանք «կենդանի շղթա» են կազմել սահմանի վրա և հնչեցրել Վրաստանի օրհներգը: Վարչական սահմանի մյուս կողմում կանգնած են եղել օսեթ լրագրողները: Վրացիները, «Ձեռքներդ հեռու Վրաստանից» գրությամբ, թղթե ինքնաթիռ են ուղարկել օսեթներին: Վրացիներն իրենց օսեթ գործընկերներին կոչ են արել միանալ ակցիային և հայտարարել, թե սահմաններ պետք չեն: Ասենք, որ Դվանի գյուղում կատարվող սահմանախախտումներին անդրադարձել էր նաև Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Վերջինս ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել էր, թե Ռուսաստանը ոտնձգություն է անում Վրաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ : «Չնայած վերջին ամիսներին Վրաստանի կառավարության բարեկամական հայտարարություններին, ռուսական օկուպացիոն ուժերը շարունակում են առաջ շարժվել և, ժողովրդին բաժանելով փշալարերով, սպառնալիք են ստեղծում մեր տնտեսության համար, շարժվում են դեպի Բաքու-Սուփսա նավթամուղն ու Վրաստանի գլխավոր ավտոմայրուղին»: Սաակաշվիլին ընդգծել է, թե այս գործողությունները վտանգում են Վրաստանի պետականության կայունությունը:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1370

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ