Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

Երևանի գրողների միությունը թևութիկունք է դառնալու Հայաստանի գրողների միության նորընտիր նախագահին

Երևանի գրողների միությունը թևութիկունք է դառնալու Հայաստանի գրողների միության նորընտիր նախագահին
30.09.2013 | 13:25

Ինչպիսի՞ն է այսօր Հայաստանում գրականության ժառանգորդության խնդիրը։ Ինչո՞ւ հայ գրականության մեծերին այսօր արժանի փոխարինողներ չկան։ Երևանի գրողների միության նախագահ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԸ մեզ հետ զրույցում ընդգծեց, որ գրականության մեջ ժառանգորդության խնդիրը պետք է լինի գրական գործիչների ուշադրության կենտրոնում։ «Թումանյանի «Վերնատունը» ոչ միայն հավաքատեղի էր, այլև ավագների ու երիտասարդների հանդիպավայր։ Այնտեղ նաև սովորում էին գրել։ Ե՜վ Աղայանը, և՜ Թումանյանն օծում էին գրողներ, երիտասարդներին ճամփա էին տալիս։ Ո՞վ է Վահան Տերյանին առաջինը նկատել, ո՞վ է նրան անվանել բանաստեղծ, պաշտպանել անբարո հանձակումներից, իհարկե՝ Հովհաննես Թումանյանը։ Երիտասարդների հանդեպ նման ուշադրություն այսօր Հայաստանում չկա»,- նշում է Աբգար Ափինյանը։

Աբգար Ափինյանը համոզմունք է հայտնում, որ գրողների միության նախագահի ընտրությունների արդյունքում կընտրվի լավագույն թեկնածուն։ «Ով էլ ընտրվի, շատ լավ գործելու է։ Երևանի գրողների միությունն էլ աջակցելու է նրան, թևութիկունք է դառնալու, լինելու է համագործակցություն։ Թշնամանքին՝ վերջ»։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ.Գ.- Աբգար Ափինյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Իրատես de facto»- առաջիկա համարներից մեկում։

Դիտվել է՝ 2015

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ