Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

ՓՀԷԿ-երը դարձել են լուրջ սոցիալական խնդիրների պատճառ

ՓՀԷԿ-երը դարձել են լուրջ սոցիալական խնդիրների պատճառ
01.10.2013 | 04:30

Հոկտեմբերի 2-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի կունենա «ԷկոԼուրի» «Փոքր ՀԷԿ-երը միջազգային ֆինանսական ինստիտուտների հովանու ներքո» զեկույցի շնորհանդես-քննարկումը։ Զեկույցում ներկայացված են փոքր ՀԷԿ-երի խնդիրները՝ կոնկրետ օրինակներով։

Արդեն դիտվում են ՓՀԷԿ-երի գործունեության բացասական հետևանքները՝ կապված էկոլոգիական թողքի, կոմուլյատիվ էֆեկտների, կենսաբազմազանության կորստի, անտառահատումների, սողանքների հետ։ ՓՀԷԿ-երը դարձել են լուրջ սոցիալական խնդիրների պատճառ։ Բնակիչները ՓՀԷԿ-երից ոչ մի օգուտ չունեն, վատանում են նրանց բնակության միջավայրը և կյանքի որակը։ ՓՀԷԿ-երի կառուցման համար նախատեսված հողերի սեփականատերերը պաշտպանված չեն օրենքով։

Փոքր ՀԷԿ-երը ՀՀ-ում դարձել են մեծ եկամուտների ոլորտ, որտեղ կենտրոնացված են բարձրաստիճան պաշտոնյաների շահերը։ Փոքր ՀԷԿ-երի միջոցով Էլեկտրաէներգիա արտադրողների համար հաստատված են էլեկտրաէներգիայի գնման համար բարձր գներ և մրցակցության բացակայություն ապահովող երաշխիքներ։ Սա շահավետ բիզնես է, որը ոչ մի կապ չունի շրջակա միջավայրի պահպանման հետ, և որի համար ֆինանսական միջոցներ տրամադրում են այնպիսի զարգացման միջազգային ֆինանսական ինստիտուտները, ինչպիսիք են` Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, Միջազգային ֆինանսական կորպորացիան, KfW գերմանական զարգացման բանկը:

Դիտվել է՝ 3101

Մեկնաբանություններ