ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Ա. Օգրինչուկը վարպետության դասեր է տալիս (տեսանյութեր)

Ա. Օգրինչուկը վարպետության դասեր է տալիս (տեսանյութեր)
05.10.2013 | 17:38

Երևանում է հոբոյահար Ալեքսեյ Օգրինչուկը, ով այսօր հանդես է գալու Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում։ Օգրինչուկը համարվում է աշխարհի լավագույն հոբոյահարներից մեկը։ Նա Երևանում է ընդամենը 36 ժամ, և մեծ սիրով համաձայնեց նաև վարպետության դասեր տալ հայ երիտասարդ հոբոյահարներին։ Օգրինչուկն իր մասնագիտական խորհուրդներն էր տալիս։ Նշենք, որ նա վարպետության դասեր է տալիս Pablo Casals կամերային երաժշտության ակադեմիայում, Mahler ակադեմիայում, Villecroze-ի երաժշտական ակադեմիայում:
Մանրամասները՝ տեսանյութերում։

Տեսանյութ

Ա. Օգրինչուկը վարպետության դասեր է տալիս (մաս 2-րդ)
Ա. Օգրինչուկը վարպետության դասեր է տալիս (մաս 1-ին)
Դիտվել է՝ 1135

Մեկնաբանություններ