Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

«Բարսելոնն» էլ ավելի առաջ պոկվեց «Ռեալից»

«Բարսելոնն» էլ ավելի առաջ պոկվեց «Ռեալից»
27.10.2013 | 15:29

Եվրոպական ակումբային ֆուտբոլի ամենախոշոր իրադարձությունն անշուշտ երեկվա էլ կլասիկոն էր` «Բարսելոն»-Մադրիդի «Ռեալ» սպասված դիմակայությամբ: Հաղթեցին կատալոնցիները: Նրանցից գոլեր են հեղինակել Նեյմարն ու Սանչեսը: Մադրիդցիներից միակ գոլը խփել է Խեսեն: Հակառակ սպասումներին, իրենց ակտիվում դարպասի գրավում չարձանագրեցին ոչ Լիոնել Մեսին, ոչ էլ Քրիշտիանու Ռոնալդուն: Հիշեցնենք, որ գոլ խփելու դեպքում արգենտինացին կարող էր դառնալ էլ կլասիկոների պատմության մեջ դարպասն ամենաշատ գրաված ֆուտբոլիստը, իսկ,պորտուգալացին, ով արտագնա վերջին վեցի դերբիներում մշտապես դարձել էր գոլերի հեղինակ, կարող էր նմանատիպ հանդիպումների թիվը դարձնել յոթ: Խաղի մասին հետաքրքրական մանրամասները տես «Իրատեսի» հերթական համարում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 917

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ