Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Հաղթանակ և պարտություն

Հաղթանակ և պարտություն
29.10.2013 | 11:45

Անցած հանգստյան օրերը հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների համար նշանավորվեցին երկու հանդիպումով: Դրանցից առաջինում IBF վարկածով չեմպիոնական գոտու համար կիսածանր քաշային Կարո Մուրադը ձեռնոց նետեց Բեռնարդ Հոպկինսին, իսկ Արթուր Աբրահամը WBO վարկածով միջմայրցամաքային չեմպիոնի կոչման համար պայքարեց Ջովանի դե Կարոլիսի հետ: Որքան էլ Հոպկինսը բռնցքամարտիկի համար չափազանց առաջացած տարիքի է` քառասունութ տարեկան, այդուհանդերձ երեսնամյա Կամո Մուրադին գերազանցեց թե արագությամբ, թե հզորությամբ և թե հաղթանակը պայմանավորող այլ բաղադրիչներով ու միանգամայն օրինաչափորեն պահպանեց աշխարհի չեմպիոնի կոչումը: Բարեբախտաբար շատ ավելի հաջողված էր Արթուր Աբրահամի մրցելույթը, ում մրցակիցը առանձնապես ճանաչված անուն չէ պրոֆեսիոնալ բռնցքամարտում, թեպետ ունի հաղթանակների տպավորիչ թիվ: Մնում է հուսալ, որ այս մրցամարտն Արթուր Աբրահամի համար լավ վարժանք էր ապագայում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի հետ սպասվելիք մենամարտի համար:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1150

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ