ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Ռուբեն Հայրապետյանը գիտի՝ որը որից հետո է

Ռուբեն Հայրապետյանը գիտի՝ որը որից հետո է
30.10.2013 | 18:32

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահին թվում է, թե մեր երկրում սպորտի հետ կապված բոլոր գործառույթներում որոշիչ ձայնն իրենը պետք է լինի: Չգիտեմ՝ ինչն է նման «անհեթեթ» մոտեցման հիմքը, սակայն փաստը մնում է փաստ, որ այս կառույցի ղեկավարը ոչ մի կերպ չի կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրության հարցում իրեն, մեղմ ասած, հաշվի չեն առել։ Երևի «մոռացել» է, որ սպորտի հարցերը կարգավորում է ՀՀ սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարությունը։ Նրա համար հիմք չէ նաև արդարադատության նախարարության հայտարարությունը տվյալ հարցի շուրջ, այսինքն, ՀԱՕԿ-ի նախագահն անտեսում է այս ոլորտում բոլոր հեղինակավոր կառույցների և գործիչների տեսակետը: Ես ինքս դիտել եմ տեսանյութը, որից պարզ երևում է, թե ինչպես է Արթուր Բաղդասարյանը շատ քաղաքակիրթ ձևով միաձայն ընտրվում ՀՀ վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ:

ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի այսօրվա ասուլիսը, կարծում եմ, նոր որակ պետք է հաղորդի այս «բազարին», քանի որ Ռուբեն Հայրապետյանը նոր մարդ չէ սպորտի ոլորտում ու շատ լավ գիտի, թե ինչն ինչից հետո է: Բացի այդ, նա անձնապես շատ լավ ճանաչում է թե՛ Արթուր Բաղդասարյանին, թե՛ Գագիկ Ծառուկյանին: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությանը, ՀՖՖ նախագահը շատ պարզ բացատրեց, որ վերոհիշյալ ֆեդերացիան «հերթական հասարակական կազմակերպություններից է, ինչպես ՀԱՕԿ-ը կամ ՀՀ։ ֆուտբոլի ֆեդերացիան»: Հայրապետյանի խոսքով` սպորտի նախարարությունն է կազմակերպում ֆեդերացիաների ընտրությունները: «Սպորտի նախարարն է որոշում, սպորտի նախարարության կանոնակարգում է ասված, թե ընտրություններն ինչպես պիտի անցնեն... Արթուր Բաղդասարյանն էլ այն մարդկանցից է, որ կարող է սպորտաձև ղեկավարել: Կարող է վոլեյբոլի հեղինակությունը բարձրացնել: Պարտադիր ա՞` անպայման ինչ-որ կուսակցությունից լինի այդ ֆեդերացիայի նախագահը, թող տարբեր լինեն, ի՞նչ ա եղել»,- ասաց Ռուբեն Հայրապետյանը:


Կարեն ԹՈՒՄԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3700

Մեկնաբանություններ