Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Գիտնականները ստեղծել են արհեստական արյուն

Գիտնականները ստեղծել են արհեստական արյուն
03.11.2013 | 16:35

Այն կազմված է ջրից, աղից և սպիտակուցից: Ռումինացի գիտնականների կողմից մշակված արհեստական արյան փորձարկումը, որը կատարվել է մկների վրա, անցել է բարեհաջող: Կուլաժսկի համալսարանի (որը գտնվում է Ռումինիայի մայրաքաղաք Կլուժ-Նապոկայում) գիտնականները հույս ունեն, որ այդ հայտնագործությունը կիրառելի կլինի 2014-15 թթ.-ին:

Հետագայում բժիշկները կարող են ստանալ արյան մեջ լուծվող պատրաստուկ: Որպեսզի կախվածություն չլինի նվիրաբերվող (դոնոր) արյունից, ըստ գիտնականների, հարկավոր է խառնուրդի մեջ ավելացնել միայն ջուր, իսկ հիմնական բաղադրիչները կլինեն աղը և երկաթ պարունակող շնչառական սպիտակուցը` հեմերետրինը: Հենց նա է պատասխանատու թթվածնի մատակարարման համար:

Առայժմ արհեստական արյուն ստանալու բոլոր փորձերը անհաջող են անցել, գրում է Daily Mail-ը: Առավել խոստումնալից են ցողունային բջիջներից ստացվող արհեստական արյան փորձերը: Ֆրանսիայում այժմ այդ ուղղությամբ մարդկանց վրա են փորձարկումներ կատարվում, սակայն դրանք վաղ փուլում են, և արդյունքի մասին դեռևս վաղ է խոսել:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2241

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ