Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

«Այժմ մենք ավելի շատ ենք պետք վրացիներին»

«Այժմ մենք ավելի շատ ենք պետք վրացիներին»
12.11.2013 | 15:47

Հայաստան-Վրաստան հարաբերություններում, «Նորավանք» ԳԿՀ-ի տնօրեն Գագիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ դիտարկմամբ, նոր փուլ է սկսվում: Նրա խոսքով` Հայաստանը և Վրաստանը կարող են խիստ կարևոր դերակատարություն ունենալ Եվրամիության և Մաքսային միության հետ հարաբերություններում:

«Մանավանդ, որ այստեղ խոսք է գնում ոչ միայն անդամագրվելու, այլև առաջարկվում է եռակողմ հարաբերություններ ստեղծել` ԱՄՆ, Եվրոպա, ՌԴ պետությունների հետ: Ստացվում է` մեր հարաբերությունները Վրաստանի հետ զարգանալու են: Վերջինս, կարծես, այնքան էլ դեմ չէ երկաթգծի բացմանը: Սա այն հարթակն է, որտեղ մեր ջանքերը կարող են միավորվել»,-ասաց նա` ընդգծելով, որ ի տարբերություն նախկին տարիների, այժմ մենք ավելի շատ ենք պետք վրացիներին:

Անդրադառնալով Իրանի հետ ՀՀ-ի հարաբերություններին, բանախոսը կանխատեսեց, որ մեր կապերը տնտեսական առումով արդյունավետ են լինելու. «Ես հասկանում եմ նաև այն մտահոգությունը, որ ցանկացած բարեկամից պետք է զգուշանալ և հենց այդ բարեկամներից կարելի է սպասել ամենամեծ թշնամությունը, բայց կարծում եմ մեր հարաբերությունները մոտ ապագայում Իրանի հետ լավանալու են: Իրանը կարևոր գործընկեր է մեզ համար` հատկապես նրա կողմից առաջարկվող կառուցողական դիրքորոշումներում»,-ասաց «Նորավանք» ԳԿՀ-ի տնօրենը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1455

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ