«Ֆորմուլա-1»-ի յոթակի չեմպիոն, գերմանացի Միխայել Շումախերը դեռ կոմայի մեջ է: Նա գանգուղեղային ծանր վնասվածք էր ստացել լեռնային հանգստավայրում սահելիս: Դահուկային կայանի աշխատակիցները գտել և նրան են վերադարձրել տիբեթյան ապարանջանը, որից երբեք չի բաժանվում: Թալիսմանը ավտոարշավորդին է նվիրել կինը։ Շամբալա ապարանջանները պահպանում են իրենց տերերին։ Կինը հուսով է, որ ամուսնու վիճակը կբարելավվի: