Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

«Օսկար 2014»-ի հավակնորդները

«Օսկար 2014»-ի հավակնորդները
20.01.2014 | 15:33

Հայտնի են 2013-ին նկարահանված ֆիլմերի համար «Օսկար» մրցանակի հավակնող ֆիլմերի ու կինոգործիչների անունները:

«Լավագույն ֆիլմ» անվանակարգում ներկայացված ֆիլմերն են` «Ստրկության 12 տարիները», «Ամերիկյան խառնաշփոթ», «ՈՒոլ Սթրիթի գայլը», «Գնորդների դալասյան ակումբ», «Գրավիտացիա», «Նավապետ Ֆիլիպս», «Նեբրասկա», «Նա», «Ֆիլոմենա»:
«Ռեժիսորի լավագույն աշխատանք» անվանակարգում ներկայացված են Դևիդ Օ. Ռասելի «Ամերիկյան խառնաշփոթ», Սթիվ Մակքուինի «Ստրկության 12 տարիները», Մարտին Սկորսեզեի «ՈՒոլ Սթրիթի գայլը», Ալֆոնսո Կուարոնի «Գրավիտացիա», Ալեքսանդր Փեյնի «Նեբրասկա» ֆիլմերը:
«Լավագույն դերասան» մրցանակին են հավակնում Լեոնարդո դի Կապրիոն, Քրիսթիան Բեյլը, Չիվետել Էջիոֆորը, Բրյուս Դեռնը, Մեթյու Մակքոնահին:
Էմի Ադամսը, Մերիլ Սթրիփը, Քեյթ Բլանշեթը, Սանդրա Բալոքը, Ջուդի Դենչը «Լավագույն դերասանուհի» մրցանակի հավակնորդներ են:

Դիտվել է՝ 1714

Մեկնաբանություններ