Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Աշոտյանի այցը «քավոր-սանիկին»

Աշոտյանի այցը «քավոր-սանիկին»
31.01.2014 | 01:29

Երեկ, երբ զանգահարեցինք Արմեն Աշոտյանին` ճշտելու՝ Բրյուսելում ԵԺԿ գագաթնաժողովին Հայաստանից է՞լ ով է մասնակցել, նա «ճամփին» էր: Ո՞Ւր էր գնում Բրյուսելից համարյա դեռ «չվերադարձած» Աշոտյանը. ավտոմեքենայով Վրաստան: Թամարա Սանիկիձեին հյուր: Ով է Սանիկիձե՞ն: Վրաստանի կրթության նախարարուհին է` պարզվեց. նա հյուր է կանչել իր հայաստանյան գործընկերոջը` քննարկելու միջպետական-կրթական հարցեր (հիմա դա այդպես է կոչվում` միջ-պե-տա-կա՛ն):
Սակայն, մեր տեղեկություններով, այցի նպատակը միայն «սանիկային» է, կրթական չէ: Կա նաև «քավորի» խնդիր: Այո, այսօր տեղի է ունենալու Աշոտյանի և Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու հանդիպումը (հիշենք` վերջինս Վրաստանի կրթության և գիտության նախարարն էր):
Փաստորեն, Բրյուսելից դեռ «չվերադարձած», ՀՀԿ ԳՄ-ում պահպանողականների դեմ խոշոր հաղթանակ տարած ու դեռ ԳՄ-ից էլ «դուրս չեկած» երիտթև-Աշոտյանը Վրաստանում փորձի փոխանակում է անցկացնում` ինչպես արագ ռեժիմով կրթության նախարարից տրասնֆորմացվել-դառնալ… նախագա՞հ` «Իրավահաջորդ» օպերացիայի շրջանակներում:
Ո՞Ւր են նայում մնացյալ «իրավահաջորդները»:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1394

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ