ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Հայտնի է Վենետիկի Բիենալեում Ռուսաստանի տաղավարի ներկայացուցիչը

Հայտնի է Վենետիկի Բիենալեում Ռուսաստանի տաղավարի ներկայացուցիչը
07.02.2014 | 16:07

2015 թ. ժամանակակից արվեստի Վենետիկի 56-րդ Բիենալեում Ռուսաստանի տաղավարում կներկայացվի Իրինա Նախովայի նախագիծը:

Իրինա Նախովան 2013 թ. դարձավ Կանդինսկու անվան մրցանակի դափնեկիր՝ «Առանց վերնագրի» նախագծի համար: Նա աշխատում է որպես գեղանկարիչ, գրաֆիկ, գրքերի նկարիչ, մեծածավալ ինստալյացիաների վարպետ, որոնցում օգտագործում է արվեստի բոլոր հնարավոր ձևերը, տեխնիկան և նյութերը՝ լուսանկար, տեսանկար, կոլաժ և այլն:
Նախովան համարվում է առաջին ռուսական «ամբողջական ինստալյացիայի» հեղինակը: Նա ձևափոխել էր իր բնակարանը՝ ծածկելով այն սև կամ մոխրագույն լույսով, սոսնձելով ապլիկացիաներով և թողնելով լույսն այնպես, որ բնակարանը թվում էր սյուրռեալիստական տարածություն:
Իրինա Նախովայի աշխատանքները գտնվում են Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, ՌԴ-ի, Իսպանիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի, ԱՄՆ-ի թանգարաններում և մասնավոր հավաքածուներում:

Դիտվել է՝ 1383

Մեկնաբանություններ