Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Հեչ էլ գաք

Հեչ էլ գաք
11.02.2014 | 01:45

Աշնանը Եվրանեստում կնախագահի Հայաստանը: Սա ծանր է նստել ադրբեջանցիների սրտին, որոնք սկզբում հայտարարել են, որ մեկ տարի շարունակ, քանի կառույցում կնախագահի Հայաստանը, իրենք չենմասնակցի Եվրանեստի նիստերին: Բայց հետո ադրբեջանցու իրենց խելքով «փիքր» են արել, հասկացել, որ մեկ տարվա մեջ, այն էլ աշխարհաքաղաքական արագ զարգացումների այս պայմաններում, զրկվել նման ամբիոնից, մեղմ ասած, միայն տհասը կարող է, մանավանդ որ վերջիններիս որոշումը Եվրոպան շատ խիստ քննադատության էր ենթարկել, ուստի «Այզերբայջանը» որոշումը վերանայել է:
Սակայն բաց է մնում հարցը՝ նրանք ներկայացուցիչներ կուղարկե՞ն աշնանը Հայաստանում տեղի ունենալիք Եվրանեստի վեհաժողովին:
Իսկ առայժմ` փետրվարի կեսերին, ինչպես տեղեկացրեց Եվրանեստի հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, Բրյուսելում տեղի են ունենալու Եվրանեստի հանձնաժողովների հերթական նիստերը, որոնց հայկական պատվիրակությունը ևս մասնակցելու է. հենց այդ նիստերում են որոշվելու վերը նշված բոլոր հարցերը:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 880

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ