Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Կցուցադրվի Բրիտտենին նվիրված երաժշտական վավերագրական ֆիլմ

Կցուցադրվի Բրիտտենին նվիրված երաժշտական վավերագրական ֆիլմ
13.02.2014 | 12:18

«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի «Հանդիպում արվեստի հետ» շարքի այս տարվա առաջին միջոցառումը նվիրվում է բրիտանացի հռչակավոր կոմպոզիտոր Բենջամին Բրիտտենի 100-ամյակին: Կենտրոնի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ միջոցառման ընթացքում կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը կպատմի Բենջամին Բրիտտենի՝ 1965-ին Հայաստան կատարած այցի մասին: «Զվարթնոց Վերածնունդ» հիմնադրամի մենակատարների համույթը կկատարի Բրիտտենի ստեղծագործություններից: Միջոցառման ավարտին կցուցադրվի բրիտանացի հայտնի կինոռեժիսոր Թոնի Պալմերի կոմպոզիտորի մասին պատմող «Մի ժամանակ…» երաժշտական վավերագրական ֆիլմը:

Միջոցառումը տեղի կունենա փետրվարի 13-ին, ժամը 19:00-ին՝ կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում:
Հիշեցնենք, որ Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը, միանալով կոմպոզիտորի ծննդյան տոնակատարություններին, կազմակերպել էր Բենջամին Բրիտտենի 100-ամյակին նվիրված պաստառների և Հայաստան կատարած այցելության լուսանկարների ցուցահանդես: Միրզոյան քառյակը Բրիտտենի ստեղծագործությունները կատարել էր «Տաթևի թևեր» ճոպանուղով ճամփորդելիս:
Անգլիացի կոմպոզիտոր Բենջամին Բրիտտենի 100-ամյակը տոնվում է ողջ աշխարհում: Դեռ կենդանության օրոք նա հռչակվել է 20-րդ դարի լավագույն կոմպոզիտորներից մեկը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1294

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ